Այս ամռանը ես շատ հետաքրքիր և ուսումնառատ օրեր եմ անցկացրել: Մասնակցել եմ եռօրյա ռազմամարզական ճամբարին իմ ավագ ընկերների հետ։ Ռազմամրզական ճամբարը անց էր կացվում մեր հեքիաթային Արատեսում։ Եղանք Արատեսի վանքում, իսկ իմ ավագ ընկերներ Հայկը և Արմենը ինձ օգնում էին լողալ Արատես գետում։ Այնուհետև հայրենագիտական- բնապահպանական ճամբար Վաղաշենում։ Վաղաշենում մենք մեծ ուրախությամբ անցկացրինք Վարդավառի ծեսը, երգեցինք, պարեցինք։ Վերադարձի ճանապարհին եղանք Ծակքարում։ Ծակքարը բնական ճանապարհով առաջացած կամուրջ էր, շատ գեղեցիկ։